Ջեյ դի Վենսի փոխարեն ո՞վ կմեկնի Իրանի հետ բանակցություների․ մանրամասներ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը դեռ չի մեկնի Պակիստան, նրա փոխարեն կմեկնեն Սպիտակ տան բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը։
Հաղորդվում է, որ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմասնակցեն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններին Իսլամաբադում։
CNN-ի տվյալներով՝ Թրամփը նրանց ուղարկում է Պակիստան՝ այս շփումների համար։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դեռևս չի ծրագրում այցը, քանի որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չի մասնակցում բանակցություններին։
Միևնույն ժամանակ Վենսը պատրաստ է մեկնել Իսլամաբադ, եթե երկխոսությունը առաջընթաց գրանցի։



