Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել․ «Վեոլիա Ջուր»
Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՎեոլիաՋուր» ընկերությունը։
«Կատարված քիմիական հետազոտությունների՝ ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են»,- նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր Բյուրեղավանից մի շարք բնակիչներ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ՝ ջերմության, փսխման, փորլուծության նշաններով։



