Ընթերակաները 6 անգամ ԱԱԾ քննիչի սենյակում առավոտ 9:00-ին ի՞նչ էին անում. Ամրամ Մակինյանը հարցեր ուներ ապացույցներ ներկայացնող դատախազին

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսպես կոչված, «Իսակովի հողերի» և «Սիլվայի» միացված գործերով դատաքննությունը:

Նախորդ դատական նիստում սկսվեց ապացույցների հետազոտման փուլը: Նախ հետազոտման ենթակա ապացույցները ներկայացրեց հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը:

Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրողը շարունակեց ներկայացնել այս գործով ապացույցները:

Բավականին ծավալուն, արդեն 2 նիստ տևող ապացույցների ներկայացումից հետո Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հանդես եկավ հայտարարությամբ:

Կարդացեք նաև

«Ըստ քննիչի՝ այս անձինք՝ ընթերակաները, 9:25 եղել են ԱԱԾ-ում: ԱԱԾ են գնացել նաև 20 օր անց, մի քիչ ավելի շուտ, եղել են քննիչի սենյակում, հետո՝ մայիսի 6-ին՝ ավելի շուտ: Ընդհանուր առմամբ՝ 6 անգամ: Մտերիմներ էլ չեն քննիչի հետ: Էդ մարդիկ 6 անգամ, առավոտ շուտ ԱԱԾ քննիչի առանձնասենյակում ի՞նչ գործ ունեն»,- ասաց Ամրամ Մակինյանը:

 

Հիշեցնենք, որ «Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- հայտնել էին ՀՀ դատախազությունից:

Նշենք, որ ամիսներ առաջ 4 տարվա դատավարությունից հետո Սերժ Սարգսյանն արդարացվեց մեկ այլ շինծու գործով, որը ստացել էր «Դիզելի գործ» անվանումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930