Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է
Թուրքիայում շարունակվում է «Bianet» թերթի խմբագիր Թուղչե Յըլմազի դատավարությունը, որը կապված է հայ երիտասարդների հետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հարցազրույցին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ստամբուլի դատարանում ընթացող նիստում դատախազը պահանջել է լրագրողի նկատմամբ պատիժ նշանակել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի շրջանակում։ Գործով հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 20-ին։
Յըլմազը մեղադրանքները չի ընդունում՝ ընդգծելով, որ իր գործունեությունը եղել է բացառապես լրագրողական։ Լրագրողի պաշտպանները պնդում են, որ գործը իրավական հիմքեր չունի և այն ինչ արվել է, կապված է լրագրողական աշխատանքի հետ։ Նրանք նաև նշում են, որ բողոքի ընթացակարգը եղել է վիճահարույց։
Հիշեցնենք, որ Յըլմազի նկատմամբ գործը հարուցվել էր «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․ 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման համար: Դատական 1-ին նիստը տեղի էր ունեցել 2025-ի դեկտեմբերի 2-ին, որը սակայն հետաձգվել էր մինչև 2026-ի ապրիլի 21-ը։ Վերջինս մեղադրվում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին ու կառույցներին վիրավորելու» մեջ։



