Ծանրամարտի ԵԱ-ում ապրիլի 22-ին Հայաստանն ունի մեկ մասնակից
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելությները Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Մրցումային հերթական օրը` ապրիլի 22-ին, Հայաստանն ունի մեկ մասնակից: Տղամարդկանց 79 կգ քաշային կարգում հանդես կգա Մարտին Պողոսյանը:
Նա առաջին անգամն է մասնակցում մեծահասակների մրցաշարին:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը։



