Բաժիններ՝

Վենսի այցը Պակիստան չեղարկվել է

Իրանական պատվիրակության հետ բանակցությունների նպատակով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Պակիստան չեղարկվել է։ Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրին։

Վենսը պետք է Իսլամաբադ մեկներ, որպեսզի ապրիլի 22-ին բանակցություններ վարեր իրանական կողմի հետ։

«Դեմ առ դեմ հանդիպման վերաբերյալ հետագա նորությունները կհայտարարվեն Սպիտակ տան կողմից», – ասել է աղբյուրը։

Մինչ այս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարն անորոշ ժամանակով երկարաձգելու մասին։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունից հայտնել էին, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու որոշում չի կայացվել։ Ըստ իրանցի պաշտոնյաների՝ Թեհրանը չի ցանկանում բանակցել սպառնալիքների ներքո։

Ապրիլի 11-12-ին Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի ունեցած բանակցություններն ավարտվել էին առանց համաձայնության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930