Իրանի «Բուշեր» ատոմակայանում մնացել է ընդամենը 24 մարդ. Ռոսատոմ
«Իրանի «Բուշեր» ատոմակայանից «Ռոսատոմ»-ի ավելի քան 600 աշխատակիցների տարհանումն ավարտվել է, Իրանում մնացել է ընդամենը 24 մարդ, հայտնել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը, հաղորդում է Интерфакс-ը։
«Տեղանքում մնացել են միայն կամավորներ՝ 20 մարդ «Բուշեր» ատոմակայանում և չորս մարդ՝ անմիջապես Թեհրանում։ Նրանց խնդիրն է պահպանել ենթակառուցվածքները և կապ պահպանել տեղական պատվիրատուի հետ, որը դադարեցրել է բոլոր շինարարական աշխատանքները»,- ասել է նա։
Իրանի «Բուշեր» ատոմակայանը չորս անագմ հարձակման է ենթարկվել՝ մարտի 7-ին, մարտի 24-ին, մարտի 27-ին և ապրիլի 4-ին։ Վերջին հարվածը, ըստ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Լիխաչևի, «էապես հարվածել է ատոմակայանի ֆիզիկական անվտանգության պարագծին». սպանվել է իրանցի անվտանգության ծառայության աշխատակից։



