Սամվել Կարապետյանի դեմ սկսված քաղաքական հետապնդումը հանրության մեծամասնությանն ապացուցեց՝ իշխանությունը դատարանների անկախություն չի հանդուրժում․ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայի․ Վարդևանյան
Իրավունքի և հենց իրավունքի գերակայությունը պետք է հանդիսանա արժեհամակարգ: Այս ամսին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։
«2025 թվականի հունիսի 17-ից հետո Սամվել Կարապետյանի դեմ սկսված քաղաքական հետապնդումը հանրության մեծամասնությանն ապացուցեց, որ իշխանությունը դատարանների անկախություն չի հանդուրժում։ Անտեսվեցին նույնիսկ ընտրական երաշխիքները:
Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում, մարդասիրությունը պիտի լինի անսակարկելի իրավական արժեք։ Ուժեղ Հայաստանում կալանքը չի կարող լինել իշխանության սիրած պատիժը։
Մենք պետք է փակենք քաղաքական հետապնդումների, ռեպրեսիվ կալանքների էջը։
Մեկընդմիշտ փակենք։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին: Ուժ, խաղաղություն և համերաշխություն բոլորիս»,-գրել է նա։



