Առաջիկայում կարող են Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ ավիաչվերթեր իրականացվել. Նիկոլ Փաշինյան
Թուրքական որևէ ավիաընկերություն առաջիկայում կարող է չվերթեր իրականացնել դեպի Գյումրի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ «Turkish Airlines» ավիաընկերությունը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթեր սկսել է իրականացնել այս տարվա մարտի 11-ից։
Փաշինյանն ասաց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Չինաստանում` Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։
«Ինքը ասաց, որ եթե Հայաստանը դեմ չէ` «Թուրքական ավիաուղիները» կարող են Երևան թռիչքներ իրականացնել։ Մենք հույս ունենք , որ առաջիկայում Գյումրիի օդանավակայան թռիչքներ նույնպես կիրականացվեն»,– ասաց նա։



