ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։ Այս մասին նշված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Ի թիվս այլ թեմաների՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն անդրադարձել է ապրիլի 16-ին կայացած «Մեղրին 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախագծի հանդիսավոր մեկնարկին՝ նշելով, որ տվյալ նախաձեռնության շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում են մի շարք մշակութային միջոցառումներ:
Նիստի արդյունքներով ընդունվել են օրակարգային փաստաթղթեր:



