ԱՄՆ-ը ևս մեկ ամսով երկարաձգել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը

ԱՄՆ-ը հայտարարել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ ամսով չեղարկելու մասին:

Երկրներին թույլատրվում է գնել ռուսական նավթ, որն արդեն բեռնված է լցանավերում և գտնվում է ծովում։

Նախորդ թույլտվության ժամկետը լրացել էր ապրիլի 11-ին։ Նոր թույլտվությունը գործում է մինչև մայիսի 16-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հանել էր պատժամիջոցները ռուսական նավթից, որը մինչև մարտի 12-ը բեռնված էր լցանավերում:

Թույլտվությունը չի տարածվել Իրանի հետ կապված գործարքների վրա։ Բացի այդ, վառելիքի գները նվազեցնելու նպատակով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 60 օր ժամկետով թույլատրել է օտարերկրյա նավերին նավթի փոխադրումն ամերիկյան նավահանգիստների միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930