Փախել է հոգեբուժարանից. մամուլ
««Ժողովուրդի» տեղեկություններով՝ կիրակի օրը՝ առավոտյան, Նուբարաշենի հոգեբուժարանից մի հիվանդ է փախել: Տեղեկացանք, որ հիվանդը 40 տարեկան Արթուր Խալաթյանն է, որը 2005 թվականից այդ հոգեբուժարանում բուժում է ստանում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Բարեբախտաբար, Արթուր Խալաթյանը երեկոյան իր կամքով վերադարձել է հոգեբուժարան: Հավանաբար տեսնելով, թե ինչ է կատարվում հոգեբուժարանից դուրս, խորը հիասթափված՝ որոշել է վերադառնալ»: