Թուրքիան Մեծ Բրիտանիայից պահանջել է պարզաբանում՝ կապված գաղտնալսումների հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան Մեծ Բրիտանիայից պահանջել է պարզաբանում՝ կապված 2009 թվականին Լոնդոնում անցկացված G-20-ի գագաթաժողովի պատվիրակներին գաղտնալսելու հետ, ինչի մասին որ բարձրաձայնել էր բրիտանական The Guardian թերթը:

Այդ գագաթաժողովում թուրքական պատվիրակությունը գլխավորել է Ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշված է. «Կատարելապես ակնհայտ է, որ եթե անգամ թերթի հայտնածի մի մասն էլ լինի ճշմարիտ, ապա դա սկանդալ է:

Միջազգային համագործակցության, փոխադարձ վստահության, հարգանքի ու թափանցիկության իրավիճակում դաշնակից երկրի կողմից նմանատիպ գործողությունները, եթե դրանք եղել են, անընդունելի են: Մենք բրիտանական ղեկավարությունից ակնկալում ենք պաշտոնական ու գոհացուցիչ պարզաբանումներ»:

Տեսանյութեր

Լրահոս