Փաշինյանի հայտարարություննները, որ ընդդիմության եռյակը շանս չունի, նման են «Իրանը ջախջախելու» վերաբերյալ Թրամպի հայտարարություններին. նպատակը ինֆորմացիոն տարածությունը լցնելն է
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանում հայտարարել է նաև, որ «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան դաշինք»-ն ու ԲՀԿ-ն չունեն խորհրդարան անցնելու շանս:
Հարց է առաջանում իհարկե, այդ դեպքում ո՞վ շանս ունի: Բայց Նիկոլ Փաշինյանի ներկայիս հայտարարությունների վերաբերյալ այդօրինակ հարցադրումներ և քննարկումներ անելը թերևս չունի իմաստ: Այդ հայտարարությունները շատ նման են Իրանի դեմ պատերազմում Թրամպի հայտարարությունններին:
Մի օր նա լիովին ջախջախել է Իրանը, մյուս օրը սպառնում է ջախջախել լիովին՝ եթե չանեն սա կամ նա, երրորդ օրը բանակցում է Իրանի հետ, չորորդ օրը հայտարարում մեկ այլ բան: Ես ասել եմ, որ Փաշինյանն ու Թրամպը այդ իմաստով շատ նման են, թեևիհարկե ոչ միայն այդ իմաստով:
Հետևաբար, նրա հայտարարություննները, որ ընդդիմության այդ առաջատար դիտվող եռյակը շանս չունի, նման են «Իրանը ջախջախելու» վերաբերյալ Թրամպի հայտարարություններին: Դրանց նպատակը ինֆորմացիոն տարածությունը լցնելն է, այդպիսով իհարկե ապահովել իրենց ձեռնտու ընկալումների մթնոլորտ:
Կրկնեմ, այստեղ իհարկե նրա գործողություննները լիովին տեղավորվում են իրավիճակի տրամաբանության մեջ: Ընդդիմությունն էլ իհարկե պետք է շարունակի այն տրամաբանության շրջանակում աշխատանքը, որն ակնհայտորեն դիսկոմֆորտ է Նիկոլ Փաշինյանի համար: Նա բնականաբար մթնոլորտը փորձում է տանել իր համար կոմֆորտի դաշտ, առնվազն ինֆորմացիոն հոսքերի առումով:



