Ցուցակում ինձ չեք տեսնելու, իմ գործունեության նպատակը մանդատը չէ. Նաիրի Սարգսյան
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործով առաջին դատական նիստը։
Նրա աջակիցները դատարանի բակում են։
«Միավորված հայեր» կուսակցության նախագահ Նաիրի Սարգսյանը խոսելով ակնկալիքների մասին՝ նշեց, որ պետք է ուժերի համադրումով հասնել վերջնական հաղթանակի։
«Բազմիցս հայտարարել ենք, որ կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 30-ին հեռացնելը։ Նիկոլ Փաշինյանի արդարադատությանը պետք է վերաբերվել այնպես, ինչպես իրենք են վերաբերվում երկրին, հայ ժողովրդին և դատական մարմիններին, այսինքն՝ մատների արանքով»։
Նա հավելեց՝ արդարադատությունն ու Նիկոլ Փաշինյանի ժամանակահատվածն իրար հետ աղերս չունեն. «Դաշինքի 3 անդամ կուսակցությունները նոր համագումար են դրել, և, կարծում եմ, դեռևս միացումներ հնարավոր են»։



