Երաշխիքներ չկան, որ ՆԱՏՕ-ն կգnյատևի առաջիկա 10 տարվա ընթացքում. Ստոլտենբերգ

Երաշխիքներ չկան, որ ՆԱՏՕ-ն կգոյատևի առաջիկա 10 տարվա ընթացքում։ Նման կարծիք է հայտնել կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս իր առաջին ժամկետի ընթացքում սպառնում էր դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից, սակայն ի վերջո այդ սպառնալիքները չիրականացան։ Ստոլտենբերգը նշել է, որ ոչ ոք չի կարող ճշգրտությամբ ասել, թե որքան մեծ է նման սցենարի հավանականությունը, բայց կոչ է արել լրջորեն վերաբերվել ամերիկյան առաջնորդի նման հայտարարություններին։

«Բնության օրենք չէ, որ ՆԱՏՕ-ն գոյություն կունենա հավերժ։ Այն, որ ՆԱՏՕ-ն կգոյատևի առաջիկա տասը տարին, քարի վրա փորագրված չէ»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցները պետք է կենտրոնանան ոչ թե Թրամփի հռետորաբանության, այլ սեփական գործողությունների վրա։ Նա կոչ է արել նրանց ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել անվտանգության ապահովման հարցում և ավելացնել սպառազինությունները, եթե ցանկանում են պահպանել դաշնակցային հարաբերությունները Վաշինգտոնի հետ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շատ լուրջ վերանայման կենթարկի իր կուրսը ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում, թեև ԱՄՆ-ը տրիլիոնավոր դոլարներ է վճարում ՆԱՏՕ-ի համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930