Ռուսաստանը և Չինաստանը պետք է պաշտպանեն միմյանց օրինական շահերը. Ծինփին

Ռուսաստանը և Չինաստանը պետք է վճռականորեն պաշտպանեն միմյանց օրինական շահերը՝ ավելի սերտ և արդյունավետ ռազմավարական համագործակցության միջոցով, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

«Երկու կողմերը պետք է ամրապնդեն ռազմավարական համագործակցությունը և ավելի սերտ դիվանագիտական համակարգում իրականացնեն՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական համակարգման համապարփակ գործընկերությունը ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար», – «Ռիա Նովոստ»-ի փոխանցմամբ՝ ասել է Սի Ծինփինը։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը և Չինաստանը պետք է սերտորեն համագործակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), ԲՐԻԿՍ-ի և այլ կազմակերպությունների շրջանակներում՝ ավելի արդար և հավասար միջազգային կարգի զարգացմանը նպաստելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930