Երևանում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ՍՊԸ-ներից մեկին պատկանող ծաղկանոցի մեջ
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Ղ.-ն իր վարած «BMW» Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ՍՊԸ-ներից մեկին պատկանող դրսում տեղադրվաժ ծաղկանոցի մեջ։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։



