Ես ցնցված եմ Թուրքիայի դեպքերի կադրերից. Անգելա Մերկել (տեսանյութեր)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ թուրքական անվտանգության ուժերը չափազանց կոշտ գործողություններ են ձեռնարկում ցուցարարների հանդեպ:
RTL հեռուստաալիքի եթերում Մերկելը հայտարարել է. «Այն, ինչ այժմ տեղի է ունենում Թուրքիայում, չի համապատասխանում ազատ հանրահավաքների ու ազատ արտահայտվելու մասին մեր պատկերացումներին: Ես ցնցված եմ հեռուստատեսությամբ դեպքի վայրերից ցուցադրված կադրերից, ինչպես և շատ շատերը: