Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ
Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է։ Այս մասին հայտարարություն են տարածել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից՝ տեղեկացնելով, որ Բավրայի մաքսային անցման կետով երթևեկությունը թույլատրված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ավելի վաղ ՀՀ ՊԵԿ-ից հայտնել էին, որ եղանակային վատ պայմանների հետևանքով Նինոծմինդա սահմանային անցակետը փակ լինելու պատճառով Բավրայի մաքսակետը երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար։



