Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Պակիստանի բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը հեռախոսազրույց են ունեցել։
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկու կողմերն էլ ընդգծել են Իրանի նախագահի և Պակիստանի վարչապետի միջև զրույցի ընթացքում քննարկված թեմաների համակարգման և հետագա քայլերի շարունակականության կարևորությունը։
Միաժամանակ, քննարկված հարցերի շարքում էր Իսրայելի կողմից Իրանում և Լիբանանում հրադադարի խախտումը։



