«Ընդդիմության առաջատարն «Ուժեղ Հայաստանն» է, այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել»․ Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀԿ 18-րդ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ առաջին անգամ է, երբ ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ 2021 թվականին ևս անձամբ հակված էր չմասնակցել ընտրություններին, սակայն Գործադիր մարմնի անդամներն իրեն համոզել են մասնակցել։

«2021 թվականին ինքս կողմնակից չեմ եղել մասնակցելու ընտրություններին, բայց ոչ միայն մեր ուժի, այլև ընդհանրապես ընդդիմադիր ուժերի կողմից մասնակցությանն եմ դեմ եղել։

Ասել եմ՝ մենք գնալու ենք ընտրություններին, ցավոք, ՀՀ կառավարիչը հաղթելու է, և միջազգային հանրությունը տևական ժամանակ մեղադրելու է մեր ամբողջ ժողովրդին, ասելու են՝ ձեր ժողովուրդն է ընտրել, ուրեմն՝ գնացեք ու համակերպվեք։ Այնպես որ՝ առաջին անգամ չէ, որ մենք տատանվում ենք, նոր որոշում կայացնում»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ արդյո՞ք այս ամիսների ընթացքում բանակցություններ եղել են ընդդիմադիր դաշտի առաջնորդների հետ, եթե եղել են, ապա ի՞նչն է  խանգարում միավորվելուն, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ պաշտոնական բանակցություններ չեն եղել։

Կարդացեք նաև

«Մեր կողմից մշտապես եղել են հրապարակային առաջարկություններ, բայց ինքներդ տեսաք, թե գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը որքան երկարաձգվեց, ինչպես եղավ։

Կարծում եմ՝ ընդդիմության մի մասն է ուշադիր լսել իշխանություններին, համոզվել, որ մեր ժողովուրդը կատեգորիկ դեմ է նախկիններին, առաջին հերթին՝ մեզ։ Գուցե դրա համար էլ իրենք խուսափել են գնալ պայքարի։ Կարող է իրենք այլ հաշվարկներ ունեն, իրենց թվում է թե ընտրություններում կարող են հաղթել և այդ ճանապարհն իրենց համար ավելի նախընտրելի է, որովհետև սահմանադրական եղանակն իհարկե ընտրություններով հաղթելն է։

Բայց կարծում եմ՝ դա ճիշտ ճանապարհ չէ, իմպիչմենտը որևէ պարագայում չի կարելի հակադրել ընտրություններին։ Եթե նույնիսկ մեկ շաբաթ առաջ հաջողվի անվստահություն հայտնել, միևնույն է՝ ամսի 7-ին ընտրություններ կլինեն։ Այդ ժամանակ ընտրությունները կլինեն շատ ավելի արդար, և գոնե նախընտրական փուլի այս բոլոր զեղծարարությունները չեն ազդի ընտրությունների արդյունքի վրա»,-  հավելեց Սերժ Սարգսյանը։

Երրորդ նախագահը նաև շեշտեց՝ բոլոր ուսումնասիրությունները խոսում են այդ մասին, իսկ դրանք այն ուսումնասիրություններն էին, որոնք հնարավորություն տվեցին մինչև 2021 թվականի ընտրությունները կանխատեսելու ընտրությունները, այդ թվում՝ Գյումրիի և Էջմիածնի ընտրությունները։

«Եթե չեմ սխալվում, նախորդ շաբաթ ընտրությունների արդյունքները մեր կուսակցությունում պրեզենտացիա արվեց,  և բոլորը տեսան, թե մենք գոնե նախորդ շաբաթ ինչ հնարավորություն, վարկանիշ ունենք։

Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը, այո, «Ուժեղ Հայաստանն» է, և այդտեղից շատ ենթադրություններ կարելի է անել»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութումշ

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930