Ժամանակն է. Սա վերջերս զգուշավոր ձևով արդեն արեց մեր Նախագահը՝ ակնարկելով ինչ-որ ընկեր Վովաևիչի, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ու Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են…

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Իհարկե, ոչ մի Թրամփ ու Ամերիկա ՆԱՏՕ-ից դուրս չեն գա։ Ե՛վ իմաստ չկա, և՛ Կոնգրեսը թույլ չի տա։ Թրամփի հռետորաբանությունը զուտ էպատաժ է։ Չնայած խորհրդանշական գործողություններ, ինչպիսիք են ամերիկյան զորակազմի կրճատումը կամ ինչ-որ բան մատակարարելուց հրաժարվելը, հնարավոր են։ Այստեղ ուշագրավը դա չէ։

Ակնհայտ է, որ Դաշինքի ներսում գոյություն ունեն հզոր հակասություններ, որոնք սրվեցին իրանական արշավի պատճառով։ Եվ եվրոպական քաղաքական «ուռոդները», հատկապես՝ Բրյուսելում, լրջորեն մտածել են ԵՄ ներսում լիարժեք ռազմական բաղադրիչ ստեղծելու մասին։ Իսկ ահա սա փոխում է աշխարհի պատկերը։

Մինչ այժմ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ մեր հռետորաբանությունը եղել է զսպված ու հանգիստ բոլոր հարևանների, նույնիսկ բանդերական Ուկրաինայի նկատմամբ։ Ուզում եք՝ անդամակցեք։ Բայց հիմա ամեն ինչ պետք է փոխվի. այժմ ԵՄ-ն այլևս տնտեսական միություն չէ։ Այն բավական արագ կարող է վերածվել լիարժեք և Ռուսաստանի նկատմամբ ծայրահեղ թշնամաբար տրամադրված ռազմական դաշինքի, որն ինչ-որ առումով ավելի վատն է, քան ՆԱՏՕ-ն։ Դա կլինի մոլեռանդ եվրոպական մակաբույծների զզվելի հավաքածու։ Եվ նրանց խնդիրը կլինի քաղաքական կապիտալ, և, իհարկե, փող վաստակելը՝ հակառուսական հիստերիա բորբոքելու միջոցով։

Ինչի՞ն եմ ես սա տանում։ Ահա թե ինչին. ժամանակն է հրաժարվել մեր հարևանների՝ ռազմատնտեսական Եվրոպական միությանն անդամակցելու հանդեպ հանդուրժողական վերաբերմունքից։ Ներառյալ՝ «404 երկիրը»։

Սա վերջերս զգուշավոր ձևով արդեն արեց մեր Նախագահը՝ ակնարկելով ինչ-որ ընկեր Վովաևիչի, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ու Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են…»,- գրել է Ռուսաստանի նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն ասել էր՝ «Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններին, սակայն Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930