ՄԻՊ-ն ունի մի շատ կարևոր «վերջին հաղթաթուղթ», դա հրաժարականի սպառնալիքն է. Ռուբեն Մելիքյան

Երեկ դիտում էի ՄԻՊ պաշտոնը բացառապես ՔՊ-ի ձայներով զբաղեցնող տիկնոջ ճեպազրույցը Դավիթի գործի մասին։ Ակնհայտ էր, որ տիկինը հաշտ չէ վիճակի հետ, ներքուստ տանջվում է, բայց միևնույն է՝ այդպես էլ դուրս չեկավ չինովնիկի կաղապարից, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Սա այն հարցն է, որ պատրաստ եմ անկեղծորեն օգնել նրան բարի խորհրդով՝ վերջապես դառնալու ՄԻՊ։ Ոչ թե թղթով, այլ՝ իրականում։

ՄԻՊ-ի պաշտոնն ունի մի շատ կարևոր «վերջին հաղթաթուղթ», դա հրաժարականի սպառնալիքն է։ Ի՞նչ կաներ իրական ՄԻՊ դառնալու ցանկություն ունեցող անձն այսօր՝ ապրիլի 3-ին՝ ավագ ուրբաթ օրը։ Կպահանջեր շտապ հանդիպում իրեն ՄԻՊ նշանակած անձի հետ ու հստակ կասեր․ «Սա արդեն չափազանց է։ Ես նման մեղքի տակ չեմ մտնելու, ոչ էլ խաղեր եմ տալու։ Կա՛մ մինչև կիրակի Դավիթն ազատ է արձակվում, կա՛մ ես հրաժարական եմ տալիս»։

Կանի՞ նման բան, թե՞ ոչ․ խիստ կասկածում եմ, բայց ոչ էլ բացառում եմ։ Ի վերջո, ՔՊ-ի կողմից ՄԻՊ նշանակվելուց առաջ Անահիտն արժեքներ ու սկզբունքներ ունեցող մարդու տպավորություն էր թողնում։ Դեռ ուսանողական տարիներից։

Չգիտեմ։ Ինձնից հասնում էր ճիշտ ուղին ցույց տալը։ Մնացածն ինքը գիտի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930