Բաժիններ՝

Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄԷ արգելված է. Emirates ավիաընկերությունը հայտարարություն է տարածել

Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն ավիաընկերությունը՝ Emirates-ն իր կայքում հայտարարություն է տարածել այն մասին, որ Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ վայրէջք կատարել ԱՄԷ-ում։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ արգելքը չի տարածվում ԱՄԷ «ոսկե վիզա» ունեցողներին։ Վիզայի այս տեսակը տրամադրվում է խոշոր ձեռնարկատերերին ու ենթադրում է այդ երկրում 5-10 տարվա բնակության իրավունք։

Այս սահմանափակումը մտցվել է Իրանի և Ծոցի երկրների միջև հարաբերությունների լարման ֆոնին։

Այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ սկսեցին Իրանի դեմ, իրանական կողմը, որպես պատասխան գործողություն, հարվածներ սկսեց Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաների վրա։ Սրա շրջանակում տուժել է նաև ԱՄԷ-ն, ինչպես նաև Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930