Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Թուրքիան զգուշացրել է Թրամփին քրդական գործոնի մասին

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Թուրքիան զգուշացրել է Թրամփին քրդական գործոնի մասին.

Ըստ դրանց՝ երբ Իսրայելը և ԱՄՆ-ն հարձակում սկսեցին Իրանի դեմ, Իսրայելը պլանավորել էր օգտագործել «Քրդստանի բանվորական կուսակցությանը» (PKK) և դրա իրանական ճյուղին որպես ցամաքային ուժեր: Այս քայլը, սակայն, խափանվեց, երբ Թուրքիան միջամտեց:

Էրդողանը Թրամփին է փոխանցել այս կազմակերպությունների նկատմամբ իր կտրուկ դիրքորոշումը. «Մեր դիրքորոշումը Իրանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հստակ է»:

ԱԳՆ-ն, Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) ևս կապ են հաստատել Հյուսիսային Իրաքի վարչակազմի և Բաղդադի հետ: Կողմերին ասվել է. «Եթե դուք ներգրավվեք պատերազմի մեջ, մենք կմիջամտենք»:

Ըստ հրապարակման՝ Անկարան փոխանցել է. «Մենք այստեղ կանենք այն, ինչ արեցինք Սիրիայում. մենք ուշադրություն չենք դարձնի խաղաղության գործընթացի մասին որևէ խոսակցությանը»:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031