Ա՛յ երիտասարդ, քեզ նման հազարներն են եկել ու անցել` մամուլը մնացել է ու գործել է` անգամ ամենաբռնապետական երկրներում, դու ո՞վ ես, դուք ո՞վ եք. Օհանյանը՝ Ռուբինյանին

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ուրեմն, զավեշտն այն աստիճանի է հասել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ փակ հանդիպում է ունենում եւ առաջարկում` 10 կետից կազմված ցանկ ներկայացնել, թե ինչպես կուզենայիք, որ իշխանությունը հարաբերվի մամուլի հետ, որ հարցերում վերանայենք մեր պահվածքն ու մոտեցումները, որ համագործակցություն ծավալվի իշխանություն-ԶԼՄ-ներ տիրույթում:

Իսկ իրենց խոսող գլուխներից մեկը` Ռուբեն Ռուբինյանը դրանից քիչ առաջ հարձակվում է «Հրապարակի» լրագրողի վրա, ֆինանսական հաշվետվություն պահանջում, հետո էլ երբ պատասխան է ստանում` եթեր է մտնում, անդրադառնալով ինձ (ի դեպ, էնքան ֆեյքերով ու կեղծ լայքերով իրենց լսարան են ապահովում, որ գրածներն անգամ չի տարածվում` միայն 4 ժամ հետո եմ իմացել դրա անդրադարձի մասին):

Ինքն, իհարկե, էդքան չկա, որ իրեն անդրադառնամ ու չէի էլ անդրադառնա եթե մեր լրագրողին հրապարակավ նեղած չլիներ: Եւ իր տխմար հարցը, որ պարբերաբար տալիս է ՔՊ-ին քննադատող բոլոր լրագրողներին` ով է ձեզ ֆինանսավորում, թութակի պես պարբերաբար կրկնելուց չլիներ եւ որոշ միամիտ մարդկանց մոտ տպավորություն չթողներ, թե` մենք ինչ որ բան ունենք թաքցնելու:

Դրա հիստերիայի պատճառն, իհարկել, այսօրվա հոդվածս է, որով անդրադարձել եմ իրեն (լինքը կդնեմ` կարդացեք): Ուղղակի ուզում եմ ասել, որ էս հիստերիան, սպառնալիքները, թե` կտեսնեք ինչ է լինելու հունիսի 7-ից հետո, ինչպես ենք վերընտրվելու, ընդամենը ներշնչելու իմաստ ունի եւ դատարկ պոռոտախոսություն է, ուշադրություն մի դարձրեք: Իսկ կրտսեր Ռուբինյանն առհասարակ, որոշել է հաթաթաներ տալ, թե` վերընտրվելուց հետո մեր, այսինքն` «Հրապարակի» եւ ճշմարտությունն իրենց երեսին ասողների վիճակը «վատ» է լինելու:

Ա՛յ երիտասարդ, քեզ նման հազարներն են եկել ու անցել` մամուլը մնացել է ու գործել է` անգամ ամենաբռնապետական երկրներում, դու ո՞վ ես, դուք ո՞վ եք, որ 2026 թվականին մամուլ ոչնչացնեք Հայաստանի Հանրապետությունում: Ինչ որ շատ բան չե՞ք վերցնում ձեր վրա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031