Մահացել Է Ֆրանսիայի նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը
88 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը, ով գլխավորել է կառավարությունը 1997-2002 թվականներին։ Այս մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը։
Սոցիալիստ Ժոսպենը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նախագահ Ժակ Շիրակի կառավարման տարիներին։



