Տարածաշրջանի երկրները չպետք է ԶԼՄ-ների միջոցով տարածեն այն կարծիքը, թե Իրանը անկայունության աղբյուր է. ահաբեկչության ձգտում է Իսրայելը. Փեզեշքիան

«ԻՌՆԱ» լրատվականը փոխանցում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունները.  «Նախագահը, դիմելով տարածաշրջանի երկրներին, ընդգծել է՝ հավատացեք և իմացեք՝ հենց Իսրայելն է տարածաշրջանում քաոսի, անկայունության, ցեղասպանության, ահաբեկչության և դիվերսիաների աղբյուրը։

Փեզեշքիանն իր Ամանորի ուղերձում նշել է․ այս տարի համընկել են երկու օրհնված իրադարձություններ՝ Նովրուզը և Իդ ալ-Ֆիտրի տոնը։

Նախագահը հավելել է․ մենք չենք ձգտում տարաձայնությունների մուսուլմանական երկրների հետ և չենք փնտրում պատերազմ նրանց դեմ՝ նրանք մեր եղբայրներն են։ Առաջացած տարաձայնությունները պայմանավորված են նենգ թշնամով, որը իր գործողություններով խնդիրներ է ստեղծում մուսուլմանների միջև։

Նա հայտարարել է․ սուրբ Ռամադան ամսում, առանց որևէ հիմքի, սպանվել է մեր հարգարժան առաջնորդը, ինչպես նաև սպանվել են մեր հրամանատարները, նախարարները և քաղաքացիները, այդ թվում՝ դպրոցում 168 անմեղ երեխաներ։

Նախագահը դիմել է հարևան երկրներին․ դուք մեր եղբայրներն եք, և մենք հույս ունենք, որ տարաձայնությունները կվերացվեն, և պատրաստ ենք լուծել բոլոր խնդիրները ձեզ հետ։

Նա առաջարկել է ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգ՝ հիմնված Մերձավոր Արևելքի իսլամական երկրների վրա՝ խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Իրանի նախագահն ընդգծել է․ տարածաշրջանը արտաքին ուժերի ներկայության կարիք չունի, երկրները կարող են ձևավորել «Մերձավոր Արևելքի իսլամական խորհրդարան» և դրա շրջանակում կառուցել անվտանգությունը, տնտեսությունը, մշակույթը և քաղաքականությունը։

Նա հավելել է․ տարածաշրջանի երկրները չպետք է ԶԼՄ-ների միջոցով տարածեն այն կարծիքը, թե Իրանը անկայունության աղբյուր է, այլ պետք է ընդունեն, որ հենց Իսրայելն է առաջացնում քաոս, բռնություն և ահաբեկչություն տարածաշրջանում»:

Տեսանյութեր

Լրահոս