ԱՄՆ-ը վախենում է, որ Փաշինյանը շատ վատ պարտությամբ դուրս կգա այս պրոցեսից․ Հարութ Սասունյան

«Ժողովուրդը 7 տարի խաբվել է, հուսանք՝ վերջապես կարթնանա, որովհետև եթե չարթնանա, մենք այլևս հայրենիք չենք ունենալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը։

Նա անդրադարձավ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը հրապարակած տարեկան զեկույցին, որտեղ արձանագրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ՝ ուղիղ մեջբերելով Սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի պահանջը: Զեկույցում ընդգծվում է, որ Սահմանադրության ընդունումը երաշխավորված չէ, քանի որ Հայաստանում դեռ պետք է հանրաքվե անցկացվի։

«ԱՄՆ-ը ոչ թե քաջալերում է, որ ժողովուրդն իր խոսքն ասի, այլ վախենում է, որ եթե ժողովուրդն իր խոսքն ասի, կարող է խոչընդոտել Փաշինյանի վերընտրությանը, այդ հանրաքվեին, և ընդհանրապես, Փաշինյանը շատ վատ պարտությամբ դուրս գա այս պրոցեսից։ Վարչապետն ամեն ինչ անում է ի շահ Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպայի, բայց երբեք՝ ի շահ Հայաստանի»,- ընդգծեց Հարութ Սասունյանը։

Կարդացեք նաև

Նա շեշտեց՝ այսպիսի խաղաղություն աշխարհի պատմության մեջ չի եղել, որ երկու երկրների ղեկավարները հայտարարեն, որ խաղաղություն ունեն այն դեպքում, երբ մի երկիրը գրավել է մյուսի հողատարածքը, կեղծ դատավարությամբ դատել և 20 տարուց մինչև ցմահ դատապարտել մյուս երկրի քաղաքացիներին․ «Սա Փաշինյանի հերթական կեղծիքն է, որ խաղաղություն է բերել, և փորձում է ժողովրդին հերթական անգամ վախեցնել, որ եթե չվերընտրվի, պատերազմ է լինելու։ Ալիևն ու Փաշինյանը նույն բանն են անում՝ երկուսն էլ հայ ժողովրդին սպառնում են»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս