«Ժողովուրդը 7 տարի խաբվել է, հուսանք՝ վերջապես կարթնանա, որովհետև եթե չարթնանա, մենք այլևս հայրենիք չենք ունենալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը։
Որքան էլ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը սպառնալիք չէ իրենց իշխանության համար, և մտավախություն չունեն, որ կկորցնեն իշխանությունը, իրենք իսկ չեն կարողանում թաքցնել իրենց վախերը։ Համատարած հարձակման են անցել շարժման վրա՝ վարկաբեկում են, լուտանքներ են թափում եկեղեցու ու շարժման առաջնորդի հասցեին, ստեր են տարածում։ Եկեղեցուն հարկելու հարցն են անգամ օրակարգ բերել։