ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա. Հեգսեթ

ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը ճեպազրույցի ժամանակ։

Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ն դեռևս բախվում է նախկին նախագահ Ջո Բայդենի՝ զենքի պաշարները սպառելու և դրանք Կիև ուղարկելու քաղաքականության հետևանքներին։

«Ի վերջո, մենք կարծում ենք, որ այս պահին այս զինամթերքն ավելի լավ է օգտագործել մեր սեփական շահերից ելնելով», – ընդգծել է Պենտագոնի ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս