Բաժիններ՝

Ժամանակ առ ժամանակ տեղումներ կդիտվեն. եղանակի տեսություն

Այսօր շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, մարտի 21-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-23-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Մայրաքաղաքում մարտի 20–ի ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, երեկոյան ժամերին կգրանցվի +7…+9 աստիճան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս