Բաժիններ՝

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է մահացել

Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ մարտի 16-ին քաղաքացիական ավտոմեքենայի վրա հրթիռի ընկնելու հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին X-ում հայտնում է Աբու Դաբիի մեդիա գրասենյակը։

Դեպքը տեղի է ունեցել ալ-Բահյա շրջանում։

Մահացածը Պաղեստինի քաղաքացի էր։

Մարտի 16-ին դրոնային հարձակում էր տեղի ունեցել նաև Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Օդանավակայանում միառժամանակ դադարեցվել էին թռիչքները։ Ներկայում դրանք մասնակի վերականգնված են։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։Հարցվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031