Պատերազմը դադարեցնելու կոնկրետ նախաձեռնություններ չկան․ Իրանի ԱԳ նախարար

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի դադարեցումը կախված է Թեհրանին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց և փոխհատուցում վճարելուց։ Այս մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցման կոնկրետ նախաձեռնություններ դեռևս չկան:

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկիրը հարվածներ չի հասցրել քաղաքացիական օբյեկտներին և բնակելի տարածքներին:

«Եթե մեր էներգետիկ ենթակառուցվածքը նշանառության տակ վերցվի, մենք հարվածներ կհասցնենք տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների օբյեկտներին»,- նախազգուշացրել Է Արաղչին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031