Բաժիններ՝

Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի էտապները չեղարկվել են. ապրիլին մրցարշավներ չեն լինի

FIA-ն հայտարարել է, որ ապրիլին Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում նախատեսված «Ֆորմուլա 1»-ի երկու Գրան պրիի մրցարշավները պաշտոնապես չեղարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։

Մամուլի ծառայությունը հայտարարել է, որ քննարկվել են մի քանի այլընտրանքային տարբերակներ, բայց, ի վերջո, որոշվել է ապրիլին որևէ փոխարինող մրցարշավ չանցկացնել։

«Ֆորմուլա 2»-ի, «Ֆորմուլա 3»-ի ու F1 Academy-ի մրցարշավները նույնպես չեղարկվել են։

Չեղարկման որոշումը կայացվել է FIA-ի և համապատասխան կազմակերպիչների խորհրդակցության արդյունքում։ «Բահրեյնը և Սաուդյան Արաբիան չափազանց կարևոր են մեր մրցարշավային մրցաշրջանի էկոհամակարգի համար, և ես անհամբեր սպասում եմ որքան հնարավոր է շուտ երկու երկրներ վերադառնալուն», – ասել է FIA-ի նախագահ Մոհամմեդ բին Սուլայեմը։

Մրցաշրջանի համար նախատեսված 24 մրցարշավներից 22-ը կկայանան։ Գրան պրիի մրցարշավը կանցկացվի Ճապոնիայում մարտի 27-ից 29-ը, իսկ հաջորդ փուլը՝ չեղարկված ապրիլյան մրցարշավներից հետո, կկայանա Մայամիում մայիսի 3-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031