Բժիշկը որոշ մարդկանց խորհուրդ տվել է խուսափել լոլիկ ուտելուց

Որոշ մարդիկ պետք է զգույշ լինեն լոլիկ ուտելիս, ասել է Սանկտ Պետերբուրգի «СМ-Клиника»-ի գաստրոէնտերոլոգ և ալերգոլոգ-իմունոլոգ Ելենա Գրեկը։

Նա Lenta.ru-ին պատմել է այն մասին, թե ում կարող է ավելի շատ վնասել, քան օգուտ տալ այս մթերքը:

Բժիշկը նշել է, որ ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցող մարդիկ, մասնավորապես՝ գաստրիտ, խոց և պանկրեատիտ, պետք է զգուշորեն օգտագործեն լոլիկը։ Դա պայմանավորված է նրանով, որ լոլիկը պարունակում է օրգանական թթուներ, որոնք կարող են առաջացնել այրոց, ցավ կամ սրել վիճակը։

Գրեկը հավելել է, որ լոլիկը կարող է վնասակար լինել նաև երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց համար։ «Լոլիկը պարունակում է օքսալատներ՝ թրթնջկաթթվի աղեր։ Առողջ մարդկանց մոտ դրանք սովորաբար արտազատվում են մեզի հետ առանց հետևանքների։ Սակայն երիկամների ֆունկցիայի խանգարման դեպքում դա կարող է դժվար լինել։ Որոշակի պայմաններում օքսալատները կարող են միացություններ առաջացնել կալցիումի հետ և նպաստել բյուրեղների առաջացմանը, որոնք քարերի առաջացման ռիսկի գործոն են»,- բացատրել է բժիշկը։

Նա նաև պարզաբանել է, որ վերը նշված հիվանդություններով մարդիկ կարիք չունեն ամբողջությամբ բացառելու լոլիկը իրենց սննդակարգից: Խոսքը դրանց սպառման սահմանափակման մասին է, ինպը կախված է ախտորոշումից և հիվանդության փուլից:

Տեսանյութեր

Լրահոս