Բաժիններ՝

Պայթյուններ են որոտացել Էրբիլի օդանավակայանի՝ կոալիցիոն ուժերի տեղակայման վայրի մոտ

Իրաքի Քուրդիստան ինքնավար շրջանում Էրբիլի օդանավակայանի մոտակայքում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը, ուժգին պայթյուններ են որոտացել։

Ըստ AFP-ի, օդանավակայանի տարածքից թանձր սև ծուխ է բարձրանում։

Երեկ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը Էրբիլի երկնքում մի քանի հրթիռ և պայթուցիկով բեռնված անօդաչու թռչող սարք են խոցել։

Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածել է Իրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Թիրախավորվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև Մինաբ քաղաքի տարրական դպրոցը։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս