Մինչև մեր հաջորդ հանդիպումը իմպիչմենթի մասին նոր բան կլսեք. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ եթե ԱԱԾ-ն հայտարարում է, թե ազգությամբ ադրբեջանցիներ, որոնք ապրում են Ռուսաստանում, Հայաստան են եկել նաև 2013-2014 թվականներին, ինչո՞ւ այն ժամանակ դրա մասին չի հայտարարել։

«Ես նման բան չեմ հիշում, բայց եթե ԱԱԾ-ն է հայտարարում, ուրեմն՝ այն ժամանակ էլ պետք է ֆիքսած լիներ, եթե ֆիքսել են, ինչո՞ւ հրապարակայնորեն դրա մասին չեն հայտարարել։ Մի բան էր այն ժամանակ ադրբեջանցիների գալը, մեկ այլ բան՝ այս ժամանակվա ադրբեջանցիների գալը, տարբերությունը շատ մեծ է։ Այն ժամանակ բանակցությունները, շփումներն այլ դիրքերից էին, իսկ այսօր բոլորովին այլ դիրքերից են»,- նշեց Երրորդ նախագահը։

Խոսելով իմպիչմենթի գործընթացի մասին, Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց՝ շարունակելու են պայքարը  շատ մեծ ինտենսիվությամբ։

«Կարծում եմ՝ մինչև մեր հաջորդ հանդիպումն այստեղ, իմպիչմենթի մասին նոր բան կլսեք։ Չեմ ասելու ինչ, բայց սպասեք՝ կլսեք»,- նշեց Երրորդ նախագահը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ընտրություններին ընդդիմության շանսերին, հատկապես այն պարագայում, երբ իշխանություններին բացահայտ աջակցում են դրսից, Սերժ Սարգսյանը նկատեց.

«Եկեք շանսերի մասին չխոսեմ, բայց ասեմ հետևյալը՝ չեք կարող մեկ փաստ բերել  նորանկախ Հայաստանի պատմության մեջ, երբ արտաքին ազդեցիկ շրջանակներից  որևէ մեկն ուղիղ թեկնածուներից կամ քաղաքական ուժերին սատարող հայտարարություն է արել։ Չեմ ասում իրենց սատարող հ/կ-ներով, դեպի իրենց կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերով, խոսքը պաշտոնատար անձանց մասին է։ Չգիտեմ, թե էլ որտեղ է մնացել, որ այնտեղից դեռ Հայաստանի ընտրությունների մասին, հաղթողի մասին իրենց ցանկությունը չեն ասել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս