Բաժիններ՝

«Հարսնաքարի» գործով նիստը հետաձգվեց

«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվել է. դատարան չէին ներկայացել դատավարության կողմերը: 168.am-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացրեցին, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 18-ին:

Նշենք, որ «Հարսնաքարի» գործով մեղադրյալների պաշտպանների մի մասը միացել է փաստաբանների գործադուլին: Հիշեցնենք, որ 201 փաստաբան երեկ և այսօր չի մասնակցել դատական նիստերին և դատավարական այլ գործողությունների՝ այդկերպ արտահայտելով իրենց բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանի գործողությունների դեմ:

«Հարսնաքարի» գործով այս նիստի ընթացքում նախատեսվում էր հարցաքննել գործով նոր վկաների: Վերջիններիս հարցաքննելու միջնորդություն ներկայացրել էին գործով տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս