ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել զերծ մնալ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց

RD IRAN AMN

Ռուսաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրերից և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել դիվանագիտական ​​լուծումների որոնումները վերսկսելու համար։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ` հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Դմիտրի Լյուբինսկին։

Երկուշաբթի օրը Լյուբինսկին ելույթ է ունեցել Ժնևում՝ ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին հրաժարվել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրերից։ Վաշինգտոնին հետևողականորեն հորդորում ենք տրամադրել հստակ երաշխիքներ՝ հետագա ռազմական բախումը կանխելու համար։

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական ​​լուծումների որոնումները վերսկսելու համար»,-Լյուբինսկու խոսքերն է մեջբերել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս