Համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար 55-ամյա կին է կալանավորվել

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն օրեր առաջ ահազանգել էր, որ ախուրյանցի մի կնոջ են ձերբակալել. կինը Ֆեյսբուքում աջակցող գրառում է կատարել գործարար Սամվել Կարապետյանի վերաբերյալ, ինչպես նաև հետագայում իբր հրապարակում է արել երկրի ղեկավարի մասին, ինչից հետո էլ ձերբակալվել է։

Նրա փաստաբանը Արտակ Մովսիսյանն է, որը լրատվամիջոցների հետ զրույցում իր պաշտպանյալի անձնական տվյալները չի հրապարակել սակայն վերահաստատել է, որ կինը ախուրյանցի է ու ընդդիմադիր «Մեր ձևով» շարժման համակիր:

Տեսանյութեր

Լրահոս