Բաժիններ՝

Իրանն ու ԱՄՆ‑ն շուտով կարող են միջանկյալ համաձայնություն կնքել

Իրանն ու ԱՄՆ‑ն տարբեր դիրքորոշումներ ունեն երկրի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասշտաբների և դրանց վերացման մեխանիզմների վերաբերյալ, Reuters-ին է հայտնել իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ նոր բանակցությունները նախատեսված են մարտի սկզբին։

Պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը կարող է լրջորեն դիտարկել միջոցների համադրությունը, որը ներառում է բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասի արտահանում, ուրանի հարստացման մաքրության նվազեցում և տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծում ուրանի հարստացման համար, սակայն փոխարենը պետք է ճանաչվի Իրանի «խաղաղ միջուկային հարստացման» իրավունքը։

«Բանակցությունները շարունակվում են, և միջանկյալ համաձայնության հասնելու հավանականություն կա», — ասել է պաշտոնյան։

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ուրբաթ օրը հայտնել է, որ մի քանի օրվա ընթացքում ակնկալում է հակառաջարկի նախագիծ պատրաստել, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է սահմանափակ ռազմական հարվածների հնարավորությունը։

Բարձրաստիճան պաշտոնյան նաև ընդգծել է, որ Թեհրանը չի փոխանցի իր նավթային և հանքային ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը, սակայն ամերիկյան ընկերությունները կարող են որպես կապալառուներ մասնակցել Իրանի նավթագազային հանքավայրերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս