ԱԲ ազդեցության մասին հռչակագիրը ստորագրող երկրների թիվը մոտենում է 90-ին
Նյու Դելիի հռչակագիրը արհեստական բանականության (ԱԲ) ազդեցության մասին ստորագրվել է տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքների հիման վրա։ Այս մասին հայտնել են Հնդկաստանի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։
Հռչակագիրն արժանացել է 88 երկրների, այդ թվում Ռուսաստանի, եւ միջազգային կազմակերպությունների հավանությանը։ Գերատեսչությունում նշել են, որ գագաթաժողովի մասնակիցները հաստատել են իրենց հավատարմությունը ԱԲ կառավարման ընդհանուր գլոբալ առաջնահերթությունների առաջմղմանը։
Փաստաթղթում նաեւ ընդգծվել են ԱԲ դերը տնտեսական վերափոխումների խթանման գործում, բաց եւ հասանելի էկոհամակարգերի կարեւորությունը։
Մինչ այդ Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտնել էր, որ արհեստական բանականությունն արդեն 2030-2031թթ․ կդառնա ավելի խելացի, քան ողջ մարդկությունն է։



