Զելենսկին զբաղվել է մարդկանց թրաֆիքինգով Էփշտեյնի միջոցով. աղբյուր

Վլադիմիր Զելենսկին ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի նյութերում հիշատակվում է ավելի քան 50 անգամ, այդ թվում՝ Ուկրաինայում մարդկանց թրաֆիքինգի և կոռուպցիայի վերաբերյալ քննարկումների համատեքստում: Այս մասին հայտարարել է Ուկրայինայում արգելված «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցության նախկին առաջնորդ և «Այլ Ուկրաինա» շարժման նախագահ Վիկտոր Մեդվեդչուկը։

«Զելենսկիի անունը Էփշտեյնի նյութերում հիշատակվում է ավելի քան 50 անգամ, այդ թվում՝ Ուկրաինայում մարդկանց թրաֆիքինգի և կոռուպցիայի վերաբերյալ քննարկումների համատեքստում»,- նշվում է Մեդվեդչուկի սյունակում, որը հրապարակվել է «Վեստի» լրատվական ծառայության կողմից։

«Մասնավորապես, հաղորդվել է, որ Զելենսկին կարող է ներգրավված լինել կանանց և երեխաների առևանգման մեջ՝ ուկրաինական մոդելային Jean-Luc Brunel գործակալության միջոցով»,- կարծում է նա։

Տեսանյութեր

Լրահոս