ԱՄՆ-ը Ղազախստանը դիտարկում է Չինաստանին այլընտրանք՝ հազվագյուտ մետաղների մատակարարման հարցում

Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ջուլի Ստաֆտը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ղազախստանը դիտարկում է Չինաստանին այլընտրանքային աղբյուր՝ հազվագյուտ մետաղների մատակարարման հարցում, հաղորդում է ТАСС-ը։

«Երբ ես առաջին անգամ ուսումնասիրեցի Ղազախստանը, ինձ զարմացրեց այն, թե որքան հարուստ է երկիրը օգտակար հանածոներով»,- հարցին ի պատասխան ասել է դեսպանը։

Ստաֆտն ընդգծել է, որ Ղազախստանն ունի հազվագյուտ մետաղների զգալի պաշարներ և ընդգծել է ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու իր մտադրությունը։ Ներկայում ԱՄՆ-ը Ղազախստանի հիմնական առևտրային գործընկերը չէ, սակայն պաշտոնյաները հույս ունեն, որ իրավիճակը կփոխվի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության և Ռուանդայի հետ հազվագյուտ մետաղների արդյունահանման նոր համաձայնագրերի մասին։ Նա ընդգծել է, որ դրանք սոսկ մի մասն են այն բազմաթիվ հանքանյութերի մատակարարման համաձայնագրերից, որոնք իր վարչակազմը կնքել է 2025 թվականին։

Տեսանյութեր

Լրահոս