Բաժիններ՝

Լարիջանին բանակցություններ անցկացնելու նպատակով կմեկնի Օման

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին փետրվարի 10-ին կայցելի Մասկատ՝ Օմանի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։
Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Այցի ընթացքում Լարիջանին հանդիպումներ կունենա Օմանի Սուլթանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Ամերիկացի և իրանցի դիվանագետները փետրվարի 6-ին Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ են անցկացրել Մասկատում Իրանի միջուկային խնդրի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ։

Հաջորդ բանակցությունների ամսաթիվը և վայրը դեռևս հայտնի չեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728