Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ 168.am-ը փոխանցել էր. «ՀՀ ՊՆ ից հայտնում են՝ փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին:
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- հայտնում են գերատեսչությունից»:
