ԱՄՆ-ը ֆինանսական օգնություն կցուցաբերի Կուբային
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է Կուբային լրացուցիչ 6 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու մասին՝ կղզում սրվող ճգնաժամի և Վաշինգտոնի ու Հավանայի միջև շարունակվող լարվածության ֆոնին։
Օգնությունը հիմնականում նախատեսված է Կուբայի արևելյան տարածաշրջանի բնակիչների համար, ովքեր տուժել են անցյալ տարվա վերջին տեղի ունեցած «Մելիսա» փոթորկից, հայտնում է Euronews-ը։ Վաշինգտոնից ուղարկվող մատակարարումները ներառում են բրինձ, լոբի, մակարոնեղեն, թունա ձկան պահածոներ և արևային լամպեր, որոնք տեղ կհասցվեն Կաթոլիկ եկեղեցու և «Caritas» կազմակերպության միջոցով»։
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Ջերեմի Լյուինը զգուշացրել է, որ Կուբայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները «հետևելու են, որպեսզի վարչակարգը չյուրացնի օգնությունը, չվերահասցեագրի այն կամ չփորձի քաղաքականացնել»։
