ԱՄՆ-ում հայտարարել են ամբողջ աշխարհում միջուկային զենքի կրճատման ուղիներ գտնելու հանձնառության մասին
Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հանձնառությունը՝ գտնելու պատասխանատու լուծումներ ամբողջ աշխարհում միջուկային զենքի քանակը կրճատելու համար: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ զենքի վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոն։
«Միացյալ Նահանգները կշարունակի փնտրել պատասխանատու եղանակներ՝ ամբողջ աշխարհում միջուկային զենքի քանակը կրճատելու համար՝ համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականի և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում մեր պարտավորությունների՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։ Միասին մենք կարող ենք կանխել միջուկային սպառազինությունների անվերահսկելի մրցավազքը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ժնևում զինաթափման վերաբերյալ համաժողովում։
